Բաժին. Տնտեսական

ՀՈՒՆՎԱՐԻՆ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ ԳՐԱՆՑՎԵԼ Է 2.6% ԳՆԱՃ

2012 թվականի հունվարին եվրոյի գոտու անդամ երկրներում սպառողական գների աճը, տարեկան կտրվածքով, կազմել է 2.6%: Նախորդ ամսվա համեմատությամբ ցուցանիշը նվազել է 0.1 տոկոսային կետով: Այս մասին հաղորդում է եվրոպական Eurostat վիճակագրական գործակալությունը:

Ըստ ներկայացված տվյալների` հաշվետու այս մեկ ամսվա արդյունքներով Եվրամիության տարածքում սպառողական գների աճի տեմպը նույնպես նվազել է և կազմել 2.9%: Նշենք, որ դեկտեմբերին ցուցանիշը կազմել էր 3%:

2012 թվականի հունվար ամսվա արդյունքներով Եվրոպայում գնաճի համեմատաբար բարձր տեմպեր գրանցվել են Հունգարիայում (5.6%), Էստոնիայում (4.7%), Լեհաստանում և Սլովակիայում (4.1%): Ցուցանիշի համեմատաբար ցածր տեմպեր գրանցվել են Շվեյցարիայում (0.7%), Իռլանդիայում (1.3%) և Մալթայում (1.5%):

Share