Բաժին. Տնտեսական

GM-Ն ՈՒ PEUGEOT-Ն ԿՍՏԵՂԾԵՆ ՀԱՄԱՏԵՂ ԱԼՅԱՆՍ

Ամերիկյան General Motors ավտոկոնցեռն ու ֆրանսիական հայտնի ավտոարտադրող PSA Peugeot Сitroen ընկերությունը հայտարարել են համատեղ գլոբալ ռազմավարական ալյանս ստեղծելու իրենց մտադրության մասին: Ընկերությունների համատեղ պաշտոնական հայտարարության համաձայն` ալյանսի կազմավորման շրջանակներում GM-ը կգնի PSA Peugeot Citroen ընկերության բաժնետոմսերի 7%-ը, որի արդյունքում ֆրանսիական ավտոկոնցեռնը սեփական կապիտալը կավելացնի 1 մլրդ ԱՄՆ դոլարով: Միևնույն ժամանակ, նախատեսվում է, որ GM-ը և Peugeot-ն կշարունակեն առանձին-առնաձին սեփական ավտոմեքենաների արտադրությունը` պահպանելով մրցակցության սկզբունքը:

Ըստ վերլուծաբանների` այս երկու խոշոր ավտոարտադրողների կողմից համատեղ ալյանսի ստեղծման հիմնական նպատակը եվրոպական ավտոշուկայում ընկերությունների վաճառքի ծավալների ընդլայնում է:

Share