Բաժին. Տնտեսական

ՋՈՐՋ ՍՈՐՈՍՆ ԱՅԼԵՎՍ ԱՌԱՋԻՆԸ ՉԷ

Ամերիկացի միլիարդատեր և հայտնի ֆինանսիստ Ջորջ Սորոսի հիմնադրած հեջ-ֆոնդը տարեկան ներդրումային պորտֆելի ցուցանիշով առաջատարի իր դիրքը զիջել է Ռեյ Դելիոյի Bridgewater Pure Alpha ֆոնդին, որի ներդրումներն անցյալ տարվա արդյունքներով կազմել են 13,8 մլրդ ԱՄՆ դոլար: Այս մասին հաղորդում է ամերիկյան Financial Times պարբերականը:

Նշենք, որ Ջորջ Սորոսն իր Soros Fund Management հեջ-ֆոնդը հիմնադրել է 1969 թվականին: Ներկայումս հեջ-ֆոնդի կառավարման տակ գտնվում են շուրջ 25,5 մլրդ ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ ակտիվներ, որոնցից ընդամենը 1 մլրդ ԱՄՆ դոլարն է պատկանում կողմնակի ներդրողներին:

Share