Բաժին. Տնտեսական

ՀՈՒՆՎԱՐԻՆ ԲՆԱԿԱՆ ՀՅՈՒԹԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՃԵԼ Է

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն` 2012 թվականի հունվարին Հայաստանում բնական հյութերի արտադրության ծավալները, նախորդ տարվա նույն ամսվա համեմատությամբ, աճել են 9,6%-ով և կազմել 1155.0 հազար լիտր:

Միևնույն ժամանակ, ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրության ծավալներն աճել են 95%-ով և կազմել 3294.2 հազար լիտր:

Հիշեցնենք, որ 2011 թվականին Հայաստանում բնական հյութերի արտադրության ծավալներն աճել էին 24.7%-ով և կազմել է 14571.6 հազ. լիտր: Ոչ ալկոհոլային ըմպելիքների տարեկան արտադրության ծավալներն աճել էին 7.8%-ով և կազմել 41218.3 հազ. լիտր:

Share