Տնտեսական

Ռուսաստանի քաղաքացիներին արգելվում է անշարժ գույք ձեռք բերել Լիտվայում

Լիտվայի խորհրդարանը կողմ է քվեարկել Ռուսաստանի քաղաքացիներին երկրում անշարժ գույք ձեռք բերելն արգելելու նախաձեռնությանը:

Արգելքին կողմ է քվեարկել 76 պատգամավոր, դեմ է արտահայտվել 13-ը, ևս 34-ը ձեռնպահ է մնացել։ Նախաձեռնության հեղինակն է Սեյմի ազգային անվտանգության և պաշտպանության հանձնաժողովը: Ըստ հանձնաժողովի նախագահ Լաուրինաս Կասչյունասի՝ 2022 թ.-ին ռուսաստանցիները Լիտվայում ձեռք են բերել անշարժ գույքի 699 օբյեկտ:

Հանձնաժողովում վստահ են, որ ռուսաստանցիների կողմից անշարժ գույքի ավելի ակտիվ ձեռքբերումը կարող է վտանգներ ստեղծել ազգային անվտանգության համար: Նշվում է, որ Ուկրաինայում Ռուսաստանի ծավալած ռազմական գործողություններից հետո Լիտվա ժամանող ռուսաստանցիների թիվը զգալիորեն աճել է:

Share