Բաժին. Տնտեսական

ՀԱՆՔԱՅԻՆ ՋՐԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՃԵԼ Է

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն` 2012 թվականի հունվարին հանրապետությունում հանքային ջրերի արտադրության ծավալները, նախորդ տարվա հունվար ամսվա տվյալների հետ համեմատած, աճել են 9,6%-ով և կազմել 525,4 հազար լիտր: Միևնույն ժամանակ, աղբյուրի ջրերի արտադրության ծավալներն աճել են 73,1%-ով և կազմել 768.3 հազար լիտր:

Հիշեցնենք, որ 2011 թվականի հունվար-դեկտեմբեր ամսիների արդյունքերով հանրապետությունում հանքային ջրերի արտադրության ծավալները տարեկան կտրվածքով նվազել էին 2,6%-ով և կազմել 29232.8 հազար լիտր, իսկ աղբյուրի ջրերի արտադրության ծավալներն աճել էին 21.1%-ով և կազմել 13767.0 հազար լիտր:

Share