Բաժին. Տնտեսական

ԱՄՀ. ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԿՏՐՈՒԿ ԱՆԿՄԱՆ ՎՏԱՆԳԸ ՆՎԱԶԵԼ Է

Համաշխարհային տնտեսության աճի տեմպերի կտրուկ անկման վտանգը «կրճատվել» է: Այսպիսի է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) պաշտոնական գնահատականը: Ինչպես նշվում է ԱՄՀ նոր զեկույցում` վտանգի նվազումը պայմանավորված է եվրոյի գոտու անդամ երկրների կառավարությունների կողմից իրականացվող հակաճգնաժամային ծրագրերով, որոնք, ըստ ԱՄՀ փորձագետների, հնարավորություն կտան Եվրոպային հաղթահարել պարտքային ճգնաժամը: Միևնույն ժամանակ, ԱՄՀ-ն գտնում է, որ պարտքային ճգնաժամն արագ և արդյունավետ կերպով չհաղթահարելու պարագայում եվրոպական տարածաշրջանի երկրներին սպառնում է  ֆինանսական և բյուջետային համակարգերի կայունության փլուզում: Այս կապակցությամբ ԱՄՀ-ն եվրոյի գոտու անդամ երկրներին կոչ է անում 500 մլրդ եվրոյով ավելացնել պահուստները:

Share