Տնտեսական

Մեկ շաբաթում ԱՄՆ-ում նավթի պաշարները 3,74 մլն բարելով կրճատվել են

ԱՄՆ-ում  նավթի առևտրային պաշարները նախորդ շաբաթ նվազել են 3,74 մլն բարելով ՝ մինչև 469,95 մլն բարել:

Այս մասին հաղորդել է երկրի Էներգետիկայի նախարարությունը:

Ըստ աղբյուրի՝ բենզինի ապրանքային պաշարները նվազել են 4,12 մլն բարելով և կազմել 222,58 մլն բարել: Թորվածքների առևտրային պաշարները նվազել են 3,63 մլն բարելով ՝ մինչև 113,05 մլն բարել։

Փորձագետներն ակնկալում էին նավթի պաշարների նվազում 1.7 միլիոն բարելով, բենզինի պաշարների նվազում 2 միլիոն բարելով և թորման պաշարների անկում 1 միլիոն բարելով:

Share