Բաժին. Տնտեսական

ԲԵՆԶԻՆԻ ԵՎ ԴԻԶԵԼԱՅԻՆ ՎԱՌԵԼԻՔԻ ԳՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ

2012 թվականի փետրվարին հանրապետությունում գրանցվել է բենզինի և դիզելային վառելիքի գների աճ: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն` հաշվետու այս մեկ ամսում, նախորդ ամսվա համեմատությամբ, Հայաստանում բենզինի և դիզելային վառելիքի գներն աճել են համապատասխանաբար 3.0%-ով և 1.0%-ով: Միևնույն ժամանակ, փետրվարին, նախորդ տարվա այս նույն ամսվա համեմատությամբ, բենզինի և դիզելային վառելիքի գները մեր հանրապետությունում աճել են համապատասխանաբար 13.2%-ով և 16.8%-ով:

Share