Տնտեսական

ԲԸՏՄ-ն առաջին եռամսյակում ապօրինի ընդերքօգտագործման 22 դեպք է բացահայտել

2023 թվականի 1-ին եռամսյակի ընթացքում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների կողմից ընդերքօգտագործման և ընդերքի պահպանության ուղղությամբ իրականացված վերահսկողական գործառույթների արդյունքում հայտնաբերվել է ապօրինի ընդերքօգտագործման 22 դեպք։

Ապօրինի ընդերքօգտագործման դեպքերը գրանցվել են հանրապետության 5 մարզերում (Արմավիրում՝ 8, Արարատում՝ 6, Գեղարքունիքում՝ 6, Կոտայքում՝ 1, Սյունիքում՝ 1)։

Նշված դեպքերով ապօրինի տեղահանված օգտակար հանածոյի ընդհանուր ծավալը կազմել է 606.975 խմ։

ԲԸՏՄ-ն նյութերն ուղարկել է իրավապահ մարմիններին՝ օրենքով սահմանված կարգով հետագա ընթացքն ապահովելու համար։

Share