Բաժին. Տնտեսական

VOLKSWAGEN-Ի ՎԱՃԱՌՔԻ ԾԱՎԱԼՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ ՇՈՒՐՋ 18%-ՈՎ

Գերմանական ավտոարտադրող Volkswagen AG ընկերությունն ամփոփել է 2012 թվականի փետրվար ամսվա իր գործունեության արդյունքները: Հրապարակված ֆինանսական հաշվետվության համաձայն` հաշվետու ժամանակահատվածում, տարեկան կտրվածքով, ընկերության վաճառքի ծավալներն աճել են 17,7%-ով: Հաշվետու տարում ընկերությունը համաշխարհային շուկայում իրացրել է 399,7 հազար ավտոմեքենա:

Միևնույն ժամանակ, այս տարվա առաջին երկու ամիսների արդյունքներով ընկերության վաճառքի ծավալներն աճել են 8%-ով և կազմել ռեկորդային` 800 հազար ավտոմեքենա:

Volkswagen AG-ն Եվրոպայի խոշորագույն ավտոարտադրողներից մեկն է, որը ներառում է Volkswagen, Audi, Skoda, Seat ապրանքանշանները: Ընկերության ենթակայության տակ են գտնվում նաև Lamborghini, Bentley և Bugatti բրենդերը:

Share