Բաժին. Տնտեսական

ADIDAS-Ը ԳՐԱՆՑԵԼ Է ՏԱՐԵԿԱՆ ՇԱՀՈՒՅԹԻ 18% ԱՃ

Սպորտային հագուստ և այլ պարագաներ արտադրող գերմանական խոշորագույն Adidas AG ընկերությունն ամփոփել է 2011 թվականի իր գործունեության արդյունքները: Հրապարակված ֆինանսական հաշվետվության համաձայն`2011 թվականի արդյունքներով ընկերության զուտ շահույթը տարեկան կտրվածքով աճել է 18,2%-ով և կազմել 671 մլն եվրո: Միևնույն ժամանակ, տարեկան համախառն հասութն աճել է 11,3%-ով և կազմել 13,34 մլրդ ԱՄՆ դոլար:

Գերմանական Adidas AG ընկերությունը հիմնադրվել 1924 թվականին և հանդիսանում է ոլորտի աշխարհի առաջատար ընկերություններից մեկը: 

 

 

Share