Բաժին. Տնտեսական

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՎԱՐԿԵՐԻ ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՈՒՄԸ ԿՇԱՐՈՒՆԱԿՎԻ

Այսօր` մարտի 7-ին, տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Նիստի շրջանակներում կառավարությունն իր ավելի վաղ ընդունած որոշման մեջ կատարել է փոփոխություն և լրացումներ, որոնք միտված են ապահովելու «Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորում» ծրագրի շարունակականությունը, ինչպես նաև նույնականացնելու սուբսիդավորման պայմանագրի օրինակելի ձևը, վարկավորման գործընթացն իրականացնել ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան։

«Սա այն որոշումն է, որով մենք լրացուցիչ 7.5 մլրդ դրամ ենք տրամադրելու գարնան գյուղատնտեսական աշխատանքների համար, – հիշեցրել է վարչապետը։ – Գործընթացն սկսվելու է ապրիլին։ Սա սպասված որոշում է, մանավանդ գիտեք, որ մենք էժան գնով դիզվառելիք և պարարտանյութ ենք առաջարկում մեր գյուղացիներին, և այս ֆինանսական օժանդակությունը նրանց հնարավորություն կտա նաև այդ վճարումներն իրականացնել»։

Share