Տնտեսական

Լիտվայի նախագահի խորհրդականը կոչ է արել Չինաստանից արտադրությունը վերադարձնել ԵՄ

Եվրոպան պետք է ձգտի վերադարձնել Չինաստան տեղափոխված արտադրությունը։ Այս մասին  Ziniu Radijas ռադիոկայանի եթերում հայտնել է Լիտվայի նախագահի խորհրդական Աստա Սկայսգիրիտեն։

«Կորոնավիրուսի համավարակը ցույց տվեց, որ Եվրոպան տնտեսապես չափազանց մեծ կախվածություն է ձեռք բերել երրորդ երկրներից՝ Չինաստանից», – ասել է նա: Ըստ խորհրդականի՝ կախվածությունը դրսևորվում է հատկապես հումքի և աշխատուժի նկատմամբ։

«ԵՄ-ից շատ ապրանքների արտադրություն տեղափոխվեց Չինաստան: Այժմ մենք տեսնում ենք, որ դա լավ քայլ չէր», – ասել է պաշտոնյան, – «Փորձեր կան վերադարձնելու արտադրությունը Եվրոպա, դա անհրաժեշտ է, բայց դա այնքան էլ պարզ գործընթաց չէ»:

Share