Տնտեսական

Արցախում աշխատում են գյուղատնտեսական աշխատանքների անվտանգության ապահովման ուղղությամբ

ԱՀ Ռուսական խաղաղապահ զորախմբի հետ համագործակցության ապահովման կենտրոնը, փոխգործակցելով Արցախի Հանրապետությունում տեղակայված Ռուսական խաղաղապահ զորախմբի հետ, ըստ ներկայացված դիմումների՝ կազմակերպում է շփման գծին մոտ տարածքներում գյուղատնտեսական աշխատանքների անվտանգության ապահովումը։

Վերջին ժամանակահատվածում հատկապես Մարտունու և Ասկերանի շրջաններում աշխատանքների կատարման վայրերին հարակից ադրբեջանական մարտական դիրքերից հաճախակի են արձանագրվում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներով թիրախային կրակոցներ՝ խաթարելով գյուղատնտեսական աշխատանքների պատշաճ իրականացումը և թիրախավորելով դաշտավայրերում աշխատող քաղաքացիական անձանց։

Ուստի, հաշվի առնելով ադրբեջանական կողմից հարուցվող վերոնշյալ վտանգներն ու խոչընդոտները՝ կարևոր է, որ շփման գծին հարակից տարածքներում գյուղատնտեսական աշխատանքների իրականացումից առաջ շրջանային վարչակազմերի միջոցով քաղաքացիները դիմեն Կենտրոնին՝ բոլոր հնարավոր դեպքերում ապահովելու համար ռուս խաղաղապահների ուղեկցությունը:

Share