Տնտեսական

Իրանն ու Ռուսաստանը համագործակցության հուշագրեր են ստորագրել են ավիացիայի ոլորտում

Իրանի և Ռուսաստանի ներկայացուցիչները ստորագրել են համագործակցության հուշագրեր ավիացիայի ոլորտում։ Այս մասին հայտարարել է Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Մոհամմադի-Բախշը։

«Իրանի և Ռուսաստանի միջև ամենաբարձր մակարդակով ստորագրվել են երկկողմ հուշագրեր և համաձայնագրեր օդաչուների պատրաստման, ենթակառուցվածքի և ինքնաթիռների վերանորոգման ու տեխնիկական սպասարկման կենտրոնների օգտագործման վերաբերյալ», – ասել է նա:

Մոհամմադի-Բախշը նշել է, որ օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը` Ռոսավիացիան «ճանաչել է իրանական ստանդարտներն այս ոլորտում», և ապագայում հնարավոր է ինքնաթիռների վերանորոգման համար երկու երկրների արտադրած ցանկացած պահեստամասի համատեղ օգտագործում։

Share