Բաժին. Տնտեսական

ՀՈՒՆՎԱՐԻՆ ԱՄՆ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՀԱՇՎԵԿՇՌԻ ՊԱԿԱՍՈՒՐԴՆ ԱՃԵԼ Է

2012 թվականի հունվար ամսվա արդյունքներով, նախորդ ամսվա տվյալների հետ համեմատած, ԱՄՆ առևտրային հաշվեկշռի պակասուրդն աճել է և կազմել 52,6 մլրդ ԱՄՆ դոլար: Ինչպես հաղորդում է միջազգային Bloomberg գործակալությունը` այս ցուցանիշն առավելագույնն է` վերջին շուրջ երեք տարիների կտրվածքով:

Ըստ ներկայացված տվյալների` հաշվետու այս մեկ ամսվա արդյունքներով ԱՄՆ արտահանման ծավալը կազմել է 180.8 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ ներմուծումը` 233.4 մլրդ ԱՄՆ դոլար:

Փորձագետների հավաստմամբ` երկրի առևտրային հաշվեկշռի պակասուրդի աճը հիմնականում պայմանավորվել է ներմուծման ծավալների աճով, որն իր հերթին պայմանավորվել է ամերիկացի սպառողների շրջանում ներմուծվող ապրանքների նպատմամբ պահանջարկի աճով:

Նշենք, որ ԱՄՆ առևտրային հաշվեկշիռը պակասուրդային է արդեն 25 տարի:

Share