Բաժին. Տնտեսական

ՉԻՆԱՍՏԱՆԸ ԳՐԱՆՑԵԼ Է ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՀԱՇՎԵԿՇՌԻ ՌԵԿՈՐԴԱՅԻՆ ՊԱԿԱՍՈՒՐԴ

2012 թվականի փետրվարին Չինաստանի առևտրային հաշվեկշռի պակասուրդը կազմել է 31.5 մլրդ ԱՄՆ դոլար, որը ռեկորդային ցուցանիշ է` վերջին շուրջ 22 տարիների կտրվածքով: Ինչպես գրում է միջազգային Bloomberg գործակալությունը` հաշվետու այս մեկ ամսվա արդյունքներով Չինաստանի արտահանման ծավալը, տարեկան կտրվածքով, աճել է 18.4%-ով, իսկ ներմուծման ծավալը` 39,6%-ով:

Նշենք նաև, որ ընթացիկ տարվա առաջին երկու ամիսների արդյունքում Չինաստանի առևտրային հաշվեկշռի պակասուրդը կազմել է 4.25 մլրդ ԱՄՆ դոլար: Մեկ տարի առաջ ցուցանիշը սահմանվել էր 890 մլն ԱՄՆ դոլար:

Share