Տնտեսական

Bloomberg.Արևելյան Եվրոպայի երկրները փնտրում են ռուսական ուրանին փոխարինող

Արևելյան Եվրոպայի որոշ ատոմակայաններ ուրանի նոր մատակարարներ են փնտրում՝ նվազեցնելու իրենց կախվածությունը ռուսական միջուկային վառելիքից։ Այս մասին երեքշաբթի հայտնում է Bloomberg-ը։

Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ որոշ ատոմակայաններ մտադիր են նոր պայմանագրեր կնքել մինչև 2025-ը։ Որպես այլընտրանքային մատակարար է համարվում Ղազախստանը, որն արտադրում է աշխարհի ուրանի մոտ 40%-ը։ Ղազախստանի «Կազատոմպրոմ» պետական ​​ընկերության գործադիր տնօրեն Երժան Մուկանովի խոսքերով, աշխարհաքաղաքական անորոշությունը փոխում է միջուկային վառելիքի հոսքը, ինչը որոշ արտադրողների դրդում է կուտակել:

«Մենք պատրաստում ենք մեր պաշարները արտադրության համար, որպեսզի կարողանանք արձագանքել շուկայի պահանջներին»,- ասել է նա՝ ընդգծելով, որ այս տարի Ղազախստանը նախատեսում է վառելիքի արտադրությունը պահպանել 22 հազար տոննայի մակարդակում։

ԱՄՆ-ն նույնպես մտադիր է նվազեցնել կախվածությունը ռուսական հարստացված ուրանից, սակայն, ըստ Bloomberg-ի՝ դա չի կարող զսպել Ռուսաստանից միջուկային վառելիքի արտահանման արագ աճը։ Համաշխարհային միջուկային ասոցիացիայի կանխատեսումների համաձայն՝ մինչև 2030-ն աշխարհում ուրանի պահանջարկը կաճի մեկ երրորդով։

Share