Բաժին. Տնտեսական

ՎՐԱՍՏԱՆԻ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՀԱՇՎԵԿՇՌԻ ՊԱԿԱՍՈՒՐԴՆ ԱՃԵԼ Է 32%-ՈՎ

2011 թվականի արդյունքներով, նախորդ տարվա արդյունքների հետ համեմատած, Վրաստանի արտաքին առևտրային հաշվեկշռի պակասուրդն աճել է 32%-ով և կազմել 4 մլն 865 հազար ԱՄՆ դոլար: Վրաստանի պաշտոնական աղբյուրների փոխանցմամբ` 2011 թվականին Վրաստանի արտաքին առևտրային շրջանառությունը կազմել է 9 մլն 244 հազար ԱՄՆ դոլար, որը 35%-ով գերազանցում է նախորդ տարվա միևնույն ցուցանիշը:

Վրաստանի խոշոր առևտրային-գործընկերների շարքում առաջինը Չինաստանն է, որին բաժին է ընկել Վրաստանի արտաքին առևտրային շրջանառության 6%-ը: Խոշոր գործընկերների մեջ են մտնում նաև Գերմանիան (5.7%), Ռուսաստանը (4.6%), ԱՄՆ-ն (4.2%), Բուլղարիան (3.8%), Հայաստանը (3.1%), ԱՄԷ-ն (2.9%):

Share