Տնտեսական

Ղազախստանը բարձրացնում է բենզինի և դիզվառելիքի սահմանային գները

Ղազախստանի էներգետիկայի նախարարությունն այսօրվանից բարձրացնում է երկու տեսակի բենզինի և դիզվառելիքի սահմանային գները։ Այս մասին հայտնում են գերատեսչության մամուլի ծառայությունից։

Ապրիլի 3-ին հանրապետության էներգետիկայի նախկին նախարար Բոլատ Ակչուլակովը հայտարարել էր, որ AI-92 և AI-93 բենզինի գները 182-187 տենգեից (0.4-0.41 դոլար) կբարձրացվեն մինչև 205 տենգե (0.45 դոլար) մեկ լիտրի համար: Իր հերթին դիզվառելիքի գինը կկազմի 295 տենգե (0.65 դոլար) մեկ լիտրի դիմաց նախկին 230-260 տենգեի (0.51-0.58 դոլար) փոխարեն։

Այսպիսով, ապրիլի 12-ից ուժի մեջ է մտնում Ղազախստանի Հանրապետության էներգետիկայի նախարարի «Նավթամթերքի մանրածախ առևտրի առավելագույն գներ սահմանելու մասին» հրամանը, ըստ փաստաթղթի՝ առավելագույնը. գները կլինեն՝ AI-92 և AI-93 բենզինի համար մինչև 205 տենգե/լիտր, դիզելային վառելիքի համար՝ մինչև 295 տենգե/լիտր:

Էներգետիկայի նախարարությունը պարզաբանել է, որ վառելիքի որոշ տեսակների համար մանրածախ նոր գների սահմանումը հարկադիր միջոց է և կապված է հարևան երկրների հետ դրա արժեքի անհավասարությունը նվազեցնելու անհրաժեշտության հետ։

Share