Բաժին. Տնտեսական

ՀՈՒՆԱՍՏԱՆ. ՕԳՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՐԴԵՆ ՄՈՏԵՆՈՒՄ Է

Եվրահանձնաժողովը հաստատել է Հունաստանին ֆինանսական օգնություն տրամադրելու երկրորդ ծրագիրը` նախապայմանով, որ օգնության ծրագրում իր ներդրումը պետք է ունենա նաև Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ): Սպասվում է, որ վարկային փաթեթը կկազմի 130 մլն եվրո:

Հիշեցնենք, որ մինչ այս, Երկարատև բանակցությունների արդյունքում Հունաստանին երկրորդ վարկային փաթեթի տրամադրման ծրագիրը հաստատել էին Եվրագոտու անդամ երկրների ֆինանսների նախարարները:

Նոր օգնության միջոցները Հունաստանի կառավարությունը կուղղի իր պարտավորությունների մարմանը: 

Share