Տնտեսական

Ռուսաստանը փետրվարին նավթի խոշորագույն մատակարարն է եղել դեպի Չինաստան և Հնդկաստան

2023-ի փետրվարի վիճակագրությամբ՝ Ռուսաստանը դարձել է Չինաստան և Հնդկաստան նավթի խոշորագույն մատակարարը: Այս մասին տեղեկանում ենք ՕՊԵԿ-ի ապրիլյան զեկույցից։

Կազմակերպության տվյալներով՝ փետրվարին Ռուսաստանը ապահովել է Չինաստանի նավթի ընդհանուր ներմուծման 19%-ը։ Սաուդյան Արաբիային բաժին է ընկել մատակարարումների 14%-ը, Իրաքին՝ 12%-ը։ Ընդհանուր առմամբ, Չինաստանի կողմից նավթի ներկրումը փետրվարին հունվարի համեմատ աճել է 4%-ով՝ հասնելով օրական 10.7 միլիոն բարելի։

Հնդկաստանում ռուսական նավթը կազմել է փետրվարյան մատակարարումների 38%-ը: Մատակարարումների մոտ 20%-ն ապահովել է Իրաքը, 8%-ը՝ Սաուդյան Արաբիան, 5%-ը՝ ԱՄՆ-ը։ Հնդկաստանի նավթի ընդհանուր ներմուծումը փետրվարին հասել է ռեկորդային 5 միլիոն բարել/օր ցուցանիշին՝ հունվարի համեմատ 5%-ով ավելի:

Share