Բաժին. Տնտեսական

BMW-Ի ՏԱՐԵԿԱՆ ՇԱՀՈՒՅԹՆ ԱՃԵԼ Է 51%-ՈՎ

Գերմանական խոշոր ավտոարտադրող Bayerische Motoren Werke AG (BMW) ընկերությունն ամփոփել է 2011 թվականի իր գործունեության արդյունքները: Հրապարակված ֆինանսական հաշվետվության համաձայն` ընկերության տարեկան զուտ շահույթն աճել է 51,2%-ով և կազմել 4,881 մլրդ եվրո: Միևնույն ժամանակ, տարեկան համախառն հասույթն աճել է 13,8%-ով և կազմել 68,821 մլրդ եվրո:

Bayerische Motoren Werke AG-ն հանդիսանում է Եվրոպայի ամենահին ավտոարտադրողներից մեկը: Ընկերությունը հիմնադրվել է 1916 թվականին և հայտնի է  իր BMW, MINI, Rolls-Royce Motor Cars ապրանքանիշերով:

Share