Բաժին. Տնտեսական

ԱՄԵՐԻԿՅԱՆ ՉՈՐՍ ԲԱՆԿ ՉԻ ՀԱՂԹԱՀԱՐԵԼ ՍԹՐԵՍ-ԹԵՍՏԵՐԸ

ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի պաշտոնական հայտարարության համաձայն` ամերկյան խոշորագույն Citigroup, Ally Financial, MetLife և SunTrust բանկերը չեն անցել ԴՊՀ-ի կողմից ամերիկյան առաջատար ֆինանսական կառույցների շրջանում անցկացված սթրես-թեստերը: Միևնույն ժամանակ, թեստերից դրական արդյունքներ են ապահովել J.P. Morgan, Bank of America, Morgan Stanley, PNC Financial, US Bancorp և BB&T ֆինանսական կառույցները:

Նշենք, որ սթրես-թեստերի միջոցով ֆինանսական կառույցների դիմակայության վերլուծության ժամանակ դիտարկվել են բանկերի վարքագիծը` մակրոտնտեսական իրավիճակի որ բարենպաստ պայմաններում: Մասնավորապես, դիտարկվել է բանկերի «դիմացկությունը» բարձր գործազրկության, գնաճի բարձր տեմպերի ու անշարժ գույքի շուկայում գների կտրուկ անկման պայմաններում:

Հիշեցնենք, որ մինչ այս ամերիկյան խոշորագույն բանկերը դիմել էին Դաշնային պահուստային համակարգին (ԴՊՀ)` խնդրելով ամբողջությամբ չհրապակարել փետրվարին բանկերի շրջանում անցկացված սթրես-թեստերի արդյունքները: Բանկերն իրենց նման խնդրանքը պարզաբանել էին այսպես. սթրես-թեստերի արդյունքների վերաբերյալ ամբողջական տեղեկատվության հրապարակման արդյունքում կթուլանա ոլորտի մրցակցությունը:

ԴՊՀ-ն, ի պատասխան ամերիկյան բանկերի խնդրանքի, հայտարարել էր, որ սթրես-թեստերի արդյունքների ամբողջական հրապարակումն անհրաժեշտ է, քանի որ դա հնարավորություն է տալիս ներդրողներին առավել լավ գնահատել տվյալ ընկերության բիզնես-հնարավորությունները:

Share