Տնտեսական

Սպասվում է, որ 2023-ին Ռուսաստանում գնաճը կկազմի 5.3%

Ընթացիկ տարում Ռուսաստանում գնաճը կանխատեսվում է 5.3%-ի մակարդակում: Այս մասին հայտարարել է Տնտեսական զարգացման նախարարության ղեկավար Մաքսիմ Ռեշետնիկովը՝ ֆինանսների և տնտեսական զարգացման նախարարությունների կոլեգիալ նիստում:

«Գնաճը կշարունակի նվազել, այս տարեվերջին կլինի 5.3%, ինչի արդյունքում սակագների ինդեքսավորում չի լինի: Անցած տարի լավ բերք ենք հավաքել, դա արդեն դրական է և ներքին շուկան պաշտպանում է արտաքին գնային տատանումներից»,- ասել է նախարարը։

Նախարարությունը կանխատեսում է նաև 4% գնաճ 2024, 2025 և 2026 թվականների վերջին՝ Տնտեսական զարգացման նախարարության կողմից պատրաստված 2024-2026 թվականների սցենարային պայմանների հիմնական պարամետրերից ելնելով։

Ավելի վաղ Տնտեսական զարգացման նախարարության ղեկավար Մաքսիմ Ռեշետնիկովը նախագահ Վլադիմիր Պուտինի կառավարության անդամների հետ հանդիպման ժամանակ ասել էր, որ 2022-ին Ռուսաստանում գնաճը կազմել է 11.9%, ինչը կանխատեսված մակարդակից ցածր է եղել։

Share