Տնտեսական

Ռուսաստանից հեղուկ գազի ներմուծումը Վրաստան առաջին եռամսյակում աճել է 87.7%-ով

Ռուսաստանից Վրաստան մատակարարվող հեղուկ գազի ծավալը 2023-ի առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 87.7%-ով։ Այս մասին հայտնում է Վրաստանի նավթամթերք ներկրողների միությունը։

«2023 թվականի հունվարից մարտ ընկած ժամանակահատվածում հեղուկ գազի ներմուծումը կազմել է 11,6 հազար տոննա, ինչը 5,42 հազար տոննայով է, այսինքն՝ 87.7%-ով ավելի նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նաև, կազմակերպության տվյալներով, նավթային բիտումի ներմուծումը տարվա առաջին երեք ամիսներին 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 144,7%-ով՝ կազմելով 25.2 հազար տոննա։ Բիտումի մեծ մասը մատակարարվել է Ռուսաստանից՝ 56.7%։ Ներմուծողների մեջ երկրորդ տեղում է Իրաքը`20.2%, երրորդ տեղում Թուրքիան է՝ 18.3%, որին հաջորդում է Ադրբեջանը՝ 4,8%։

Share