Տնտեսական

Մեծ Բրիտանիայի գնաճը մարտին նվազել է մինչև 10.1%

Մարտին Մեծ Բրիտանիայում գնաճը տարեկան կտրվածքով նվազել է մինչև 10.1%, բայց ոչ այնքան արագ, որքան կանխատեսում էին փորձագետները: Այս մասին է վկայում Միացյալ Թագավորության Ազգային վիճակագրության ծառայության հրապարակած զեկույցը։

Ինչպես այս առնչությամբ նշում է Sky News հեռուստաալիքը, չնայած գրանցված անկմանը՝ սպառողական գների աճի դինամիկան, այնուամենայնիվ, բարձր է եղել 10% նշագծից, մինչդեռ փորձագետների մեծ մասը մարտին կանխատեսում էր գնաճի անկում մինչև 9.8%:

Արձանագրված անկման հիմնական գործոնը վառելիքի գների նվազումն է, որը մարտին ընկել է 5.9%-ով։ Սակայն հիմնական պարենային ապրանքները՝ հացը, կաթը և ձուն շարունակել են թանկանալ։ ONS-ի գնահատականների համաձայն՝ սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների հատվածում գների աճը տարեկան կտրվածքով հասել է 19.2%-ի։

Share