Տնտեսական

ԵՄ երկրները Ուկրաինայից գյուղմթերքի ներկրման հարցում տարաձայնություններ ունեն

Լեհաստանն առաջարկում է արգելել Ուկրաինայից ոչ միայն հացահատիկի, այլ նաև այլ պարենային ապրանքների ներմուծումը, այդ թվում՝ մրգեր, ձու, թռչնամիս, շաքարավազ, մեղր։

RMF ռադիոկայանը հայտնում է, որ իրավիճակը բարդանում է նրանով, որ հարևան երկրները տարաձայնություններ ունեն ներմուծման համար արգելված ապրանքների ցանկի շուրջ։ Այսպիսով, Բուլղարիան կցանկանար դրան ավելացնել ալյուր և կարագ, իսկ Հունգարիան՝ թռչնամիս, մեղր և ալյուր։

Լեհական ռադիոն հաղորդել է, որ Եվրահանձնաժողովի ղեկավարը՝ Արևելյան հինգ երկրների ղեկավարությանը ուղղված նամակում պատրաստակամություն է հայտնել ԵՄ մակարդակով սահմանափակումներ մտցնելու ուկրաինական հացահատիկի ներկրման վրա:
Թեև Reuters գործակալությունը հայտնում է, որ Եվրոպական Միությունը մտադիր է ուկրաինական հացահատիկի ներմուծման հետ կապված որոշ սահմանափակումներ մտցնել, միևնույն ժամանակ, Եվրահանձնաժողովը 100 միլիոն եվրոյի օգնության ծրագիր է առաջարկել Ուկրաինայից հացահատիկի ներմուծումը շարունակելու համար:

Share