Բաժին. Տնտեսական

ՉԻՆԱԿԱՆ ՅՈՒԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԱՆԱՉՈՒՄՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՉՈՒՆԻ

Չինական յուանը մոտ ապագայում կարող է դառնալ Արժույթի միջազգային հիմանդրամի (ԱՄՀ) պահուստսային արժույթ, եթե այս երկրի կառավարությունը շարունակի ակտիվորեն իրագործել իր որդեգրած տնտեսական բարեփոխումների քաղաքականությունը: Այս մասին Պեկին կատարած իր այցի ժամանակ հայտարարել է ԱՄՀ ղեկավար Քրիստին Լագարդը:

Reuters-ի փոխանցմամբ` ԱՄՀ ղեկավարը, ելույթ ունենալով չինացի խոշոր գործարարների և քաղաքական գործիչների հետ կայացած հանդիպման ժամանակ, նշել է, որ Չինաստանին անհրաժեշտ է մշակել ու հաստատել առավել ճկուն արժութային համակարգ:

Նշենք, որ ներկայումս Չինաստանի ազգային արժույթը` յուանը, շարունակում է գտնվել երկրի կառավարության վերահսկողության ներքո, սակայն երկրի կառավարությունն արդեն իսկ մտադրության է հայտնել այս ուղղությամբ անցում կատարել առավել մեղմ քաղաքականության` նպատակ հետապնդելով ամրապնդել յուանի դիրքերը` որպես միջազգային արժույթ:

Հատկանշական է, որ երկար ժամանակ Չինաստանի վարած խիստ վերահսկվող արժութային քաղաքականությունը ենթարկվում էր ԱՄՆ-ի և Եվրոպայի քննադատությանը:

Share