Տնտեսական

Հունգարիան և Սերբիան պայմանավորվել են նոր նավթամուղի կառուցման շուրջ

Հունգարիան և Սերբիան պլանավորում են հունիսին համաձայնագիր ստորագրել երկրների միջև նոր նավթամուղի կառուցման գործում ներդրումների շուրջ: Նման հայտարարություն է արել Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյյարտոն։

«Մենք ակտիվորեն աշխատում ենք նոր նավթամուղի կառուցման նախապատրաստման վրա, որով կկարողանանք կապել Ալդիոն և Նովի Սադը: Այս նոր նավթամուղը կնպաստի երկու երկրների էներգամատակարարման բարելավմանը: MOL և «Տրանսնաֆտա» ընկերությունները շարունակում են բանակցությունները նոր ներդրումների շուրջ. այդ մասին պայմանագիրը պլանավորվում է ստորագրել հունիսին՝ հունգարասերբական գագաթնաժողովում», – ասել է Սիյյարտոն Սերբիայի էներգետիկայի նախարար Դուբրավկա Ջեդովիչի հետ անցկացված մամուլի ասուլիսում։

Ջեդովիչը հավելել է, որ հունիսին նաև պետք է ստորագրվի միջկառավարական համաձայնագիր Սերբիայում հունգարասերբական համատեղ էներգետիկ ձեռնարկության ստեղծման շուրջ։

Ավելի վաղ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել էր, որ երկիրը, Հունգարիայի հետ պայմանագրի համաձայն, կառուցելու է 128 կիլոմետր երկարությամբ նավթամուղ՝ հունգարական նավթատարներին միանալու համար։ Նրա խոսքով՝ Սերբիայի իշխանություններն առաջիկա վեց տարվա ընթացքում 12 միլիարդ եվրո կներդնեն էներգետիկ ենթակառուցվածքում։

Share