Բաժին. Տնտեսական

ԱՄՆ-ՈՒՄ ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅԱՆ ԻՆԴԵՔՍԸ ԿՐԿԻՆ ՆՎԱԶԵԼ Է

2012 թվականի մարտին ԱՄՆ-ում գրանցվել է սպառողական տրամադրության ինդեքսի (Michigan Consumer Sentiment Index, MCSI) անկում: Ըստ պաշտոնական վիճակագրության` հաշվետու այս մեկ ամսում MCSI ինդեքսը, որը ցույց է տալիս երկրի տնտեսության նկատմամբ տնային տնտեսությունների վստահության մակարդակը, կազմել է 74.3 կետ: Նշենք, որ փետրվար ամսին ցուցանիշը կազմել է էր 75.3 կետ:

Միևնույն ժամանակ, տնտեսական սպասումների ինդեքսը կազմել է 68 կետ, իսկ ընթացիկ տնտեսական պայմանների ինդեքսը, որը բնութագրում է ընթացիկ տնտեսական իրավիճակի շուրջ սպառողների մոտ ձևավորված գնահատականները, կազմել է 84.2 կետ:

Share