Բաժին. Տնտեսական

ԶԵՆՔԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՄԲ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌԱՋԻՆԸ ՀՆԴԿԱՍՏԱՆՆ Է

2007-2011 թվականներին զենքի ներմուծման ծավալներով Հնդկաստանն աշխարհի բացարձակ առաջատարն է: Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը: Ըստ ներկայացված տվյալների` Հնդկաստանին բաժին է ընկնում զենքի համաշխարհային վաճառքի ծավալների 1/10-ը:

Զենք ներմուծող աշխարհի խոշորագույն երկրների վարկանիշային աղյուսակում երկրորդ հորիզոնականում Հարավային Կորեան է, որի բաժին է ընկնում զենքի համաշխարհային ներմուծման 6%-ը: Առաջատար հնգյակում ներառված են նաև Չինաստանը (5%), Պակիստանը (5%) և Սինգապուրը (4%): Նշենք, որ զենքի ներմուծման ծավալներով առաջատար այս հնգյակին բաժին է ընկնում զենքի համաշխարհային ներմուծման 30%-ը:

Միևնույն ժամանակ, զենքի արտահանմամբ աշխարհի առաջատար երկիրն  ԱՄՆ-ն է: Վերջինիս հաջորդում են Ռուսաստանը, Գերմանիան, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան:

Share