Տնտեսական

ՊԵԿ-ը կանխել է անօրինական ճանապարհով ՀՀ սահմանով ոսկյա ձուլակտորի տեղափոխումը

Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում էանզիջում պայքարը Հայաստանի Հանրապետության պետական սահմանով ռազմավարական տեսակետից կարևոր հումքային ապրանքների անօրինական տեղափոխման ուղղությամբ:

Օրերս Մաքսանենգության դեմ պայքարի վարչության և ՊԵԿ Արևմտյան մաքսատուն վարչության ուղևորների մաքսային հսկողության բաժնիաշխատակիցները, «Արմենիա Միջազգային Օդանավակայաններ» ՓԲ ընկերության «Զվարթնոց» օդանավակայանի ուղևորային համալիրի մաքսային հսկողության գոտում,համատեղ զննման են ենթարկել Թբիլիսից Երևան ժամանած Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Դ.Չ.-ին պատկանող ձեռքի ուղեբեռը։

Վերջինս, մաքսային հսկողության «կանաչ» ուղին հատելուց հետո, ուղեկցվել է տեսազննող սարքի մոտ:Զննվել է տվյալ քաղաքացու մոտ գտնվող պայուսակը:Արդյունքում, ուղևորի մոտ առկա շագանակագույն կտորե ուսապարկում, բացի անձնական օգտագործման իրերից, հայտնաբերվել է   1 կգ քաշով չհայտարարագրված ոսկեգույն մեկ ձուլակտոր,որը դրված է եղել թափանցիկ պոլիէթիլենային տոպրակում՝ ռուսատառ փաստաթղթի հետ միասին: Համաձայն ՌԴ քաղաքացու բանավոր հայտարարության, այն հանդիսանում է ոսկյա ձուլակտոր։ Զննության արդյունքում նույն ուսապարկում հայտնաբերվել է նաև  7 հատ ռուսերեն  և 4 հատ վրացերեն  լրացված փաստաթուղթ, որոնք էլ, ըստ Դ.Չ.-ի հայտարարության, հանդիսանում են հայտնաբերված  ձուլակտորի փաստաթղթերը։

Փաստի առթիվ, ՀՀ քրեական օրենսգրքի 292-րդ հոդվածի հատկանիշներով, կազմվել է մաքսանենգության դեպքի վերաբերյալ արձանագրություն, հայտնաբերված ձուլակտորը վերցվել է, իսկ կազմված նյութերն ուղարկվել ենՀՀ քննչական կոմիտե։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Share