Տնտեսական

Իսպանիան երաշտի պատճառով կորցրել է ավելի քան 3.5 միլիոն հեկտար հացահատիկային մշակաբույսեր

Իսպանիայում գյուղատնտեսական հողերի մոտ 60%-ը տուժել է երաշտի պատճառով: Տեղումների բացակայության պատճառով ավելի քան 3.5 միլիոն հեկտար հացահատիկային մշակաբույսերի կորուստ է գրանցվել:

La Razon թերթի տվյալներով՝ ցորենի և գարու բերքը գրեթե ամբողջությամբ վնասվել է Անդալուսիա, Էստրեմադուրա, Կաստիլիա-Լա Մանչա և Մուրսիա նահանգներում, ինչպես նաև Արագոն, Կատալոնիա և Կաստիլիա, Լեոն չորային շրջաններում։

Այս մարզերում արձանագրվել է նաև դեղձի, նեկտարինի, ծիրանի և բալի անբերքատվություն։ Երաշտը սպառնում է հատիկաընդեղենային մշակաբույսերին, խաղողի և ձիթապտղի այգիներին։

COAG-ի ներկայացուցիչ Անդրես Գոնգորայի խոսքով, տեղումների բացակայությունը հանգեցրել է Գվադալկվիվիրի ջրամբարում ջրի մակարդակի անկմանը: Այդ պատճառով ջրի սովորական ծավալի միայն 12%-ն է օգտագործվում ոռոգման համար։

Ապրիլի 18-ին էլ Էկոլոգիական և ժողովրդագրական մարտահրավերների նախարարության պաշտոնական կայքը հայտնել է, որ իսպանական ջրամբարները լցված են ընդամենը 50%-ով:

Share