Բաժին. Տնտեսական

ՍԱՀԱԿԱՇՎԻԼԻՆ ՎՐԱՍՏԱՆԻՆ ԽՈՍՏԱՑԵԼ Է ՏԱՐԵԿԱՆ 10% ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃ

Վրաաստանին առաջիկա 10-15 տարիների համար անհրաժշետ է տարեկան նվազագույնը 10%-անոց տնտեսական աճ, որպեսզի հնարավոր լինի ամբողջական կերպով իրականացնել երկրին անհրաժեշտ տնտեսական բարեփոխումներն ու Վրաստանը դուրս բերել «միջին երկրի» կարգավիճակից: Նման հայտարարությամբ հանդես է եկել Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին` ընդգծելով, որ Վրաստանի տնտեսությունը ներկայումս դրսևորում է տնտեսական աճի ամենաարագ տեմպերը տարածաշրջանում:

Նշենք, որ 2011 թվականի չորրորդ եռամսյակի արդյունքներով Վրաստանի տնտեսությունը տարեկան կտրվածքով գրանցել է 8.1% տնտեսական աճ: Միևնույն ժամանակ, ամբողջ 2011 թվականի արդյունքներով Վրաստանի տնտեսության աճը կազմել է 6.8%:  2011 թվականի համար Վրաստանի կառավարությունը կանխատեսում է երկրի ՀՆԱ-ի 5% աճ:

Share