Բաժին. Տնտեսական

ՆԵՐԴՐՈՂՆԵՐԸ ԿՐԿԻՆ ՎՍՏԱՀՈՒՄ ԵՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆԸ

Ներդրողները կրկին սկսել են վստահել համաշխարհային տնտեսությանը: Barclays Capital-ի կողմից իրականացված հարցումների համաձայն` վերջին մի քանի ամիսներին համաշխարհային տնտեսության նկատմամբ շուկայի ակտիվ մասնակիցների վստահության ցուցանիշները զգալի աճել են: Այսպես, ներդրումային շուկաների մասնակիցներն արդեն հավատում են, որ ԱՄՆ տնտեսության ընդհանուր իրավիճակը կշարունակի բարելավվել և համաշխարհային տնտեսությունը կշարժվի աճի ուղղությամբ: Միևնույն ժամանակ, ներդրողները կարծում են, որ եվրոպական պարտքային ճգնաժամով պայմանավորված ռիսկերը մոտ ապագայում դեռևս իրենց զգացնել կտան:

Ըստ հարցման արդյունքների` հարցմանը մասնակցածների 38%-ը վստահություն է հայտնել, որ միչև տարեվերջ եվրոյի գոտուց դուրս կգա նվազագույնը մեկ երկիր: Նշենք, որ մինչ այս ցուցանիշը կազմել էր 50%: Միևնույն ժամանակ, 75%-ը նշել է, որ այս տարի պետական պարտքի վերակազմավորման գործընթաց կսկսեն ևս մի քանի եվրոպական երկրներ:  

Նշենք, որ Barclays Capital-ի կողմից իրականացված հարցմանը մասնակցել են ներդրումային հիմնադրամների 684 ներկայացուցիչներ:  

Share