Տնտեսական

Ռուսաստանի և Կենտրոնական Ասիայի երկրների միջև առևտուրը 2022-ին աճել է 15%-ով

Ռուսաստանի և Կենտրոնական Ասիայի երկրների ապրանքաշրջանառությունն անցյալ տարի 2021-ի համեմատ աճել է 15%-ով և կազմել ավելի քան 42 միլիարդ դոլար։ Այս մասին հայտարարել է փոխվարչապետ, ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովը՝ միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի ժամանակ:

«Կենտրոնական Ասիան ապրանքաշրջանառության ուղղությամբ առաջատար դիրքեր է զբաղեցնում։ Եվ թվերով կարող եմ օրինակ բերել՝ նախորդ տարի 2021 թվականի համեմատ աճը 15% է, Կենտրոնական Ասիայի երկրների հետ ապրանքաշրջանառությամբ մենք արդեն գերազանցել ենք 42 միլիարդ դոլարը»,- ասել է պաշտոնյան:

Ավելի վաղ Մանտուրովն իր ելույթի ընթացքում ընթերցել էր Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի կոչը ցուցահանդեսի մասնակիցներին: Ինչպես նշել է ռուսական պետության ղեկավարը, անցյալ տարի Ռուսաստանի և Ուզբեկստանի միջև երկկողմ առևտուրն աճել է ավելի քան մեկ քառորդով։

Share