Բաժին. Տնտեսական

ՀԱՅՏՆԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԵՂԱԴՐՎՈՒՄ ԵՆ ԱՆԲԱՐԵԽԻՂՃ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԵՋ

Ֆրանսիայի կառավարությունն անբարեխիղճ մրցակցության համար տուգանել է շվեյցարական Nestle և ամերիկյան Mars և Colgate-Palmolive ընկերություններին: Տուգանքի ընդհանուր չափը կազմել է 35.3 մլն եվրո:

Նշենք, որ այս երեք ընկերությունները մեղադրվում են մրցակցային օրենսդրության խախտման մեջ: Ուսումնասիրությունների արդյունքում պարզ է դարձել, որ ընկերությունները միմյանց միջև ունեցել են գաղտնի պայմանավորվածություն, որի արդյունքում սպառողները ստիպված են եղել վճարել ավելի շատ գումար:

Nestle և Mars ընկերություններն ընդունել են իրենց ներկայացված մեղադրանքները, որի արդյունքում Ֆրասնիայի կառավարությունը կրճատել է վերջիններիս համար մինչ այս սահմանված տուգանքի չափը: Այսպես, Nestle ընկերությունը կվճարի 19.04 մլն եվրո, Mars-ը` 11.61 մլն եվրո, իսկ Colgate-Palmolive-ը` 4.6 մլն եվրո:

Share