Բաժին. Տնտեսական

SKODA-Ն ԳՐԱՆՑԵԼ Է ՏԱՐԵԿԱՆ ՇԱՀՈՒՅԹԻ 87% ԱՃ

Ավտոարտադրության ոլորտում հայտնի չեխական Shkoda ընկերությունն ամփոփել է 2011 թվականի իր գործունեության արդյունքները: Ընկերության հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն` հաշվետու ժամանակահատվածում ընկերության զուտ շահույթը, նախորդ տարվա տվյալների հետ համեմատած, աճել է 86,9%-ով և կազմել 652 մլն եվրո: Միևնույն ժամանակ, ընկերության ապահոված տարեկան հասույթն աճել է 18,1%-ով և կազմել 10,26 մլրդ եվրո:

Պաշտոնական տեղեկատվության համաձայն` նշված ժամանակահատվածում ընկերության գործունեության զարգացմանն ուղղված միջոցներն աճել են 40,8%-ով և կազմել 568 մլն եվրո:

Նշենք, որ չեխական Skoda Auto ընկերությունը հիմնադրվել է 1895 թվականին:

Share