Բաժին. Տնտեսական

MCDONALD’S-Ի ԳԼԽԱՎՈՐ ՏՆՕՐԵՆԸ ՈՐՈՇԵԼ Է ՀԵՌԱՆԱԼ

Արագ սննդի սպասարկման ոլորտում համաշխարհային առաջատար McDonald’s Corp.-ի գլխավոր տնօրեն Ջիմ Սքիները հրաժարական է տվել: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը: Սպասվում է, որ Ջ.Սքիներն իր պաշտոնը կլքի 2012 թվականի հուլիսի 1-ից: Վերջինիս կփոխարինի ընկերության տնօրեններից Դոն Թոմփսոնը:

Նշենք, որ Ջ.Սքիների պաշտոնավարման տարիներին McDonald’s ընկերության կապիտալիզացիան հասել էր 100 մլրդ ԱՄՆ դոլարի:

Հիշեցնենք, որ 2011 թվականի արդյունքներով McDonald’s ընկերության զուտ շահույթը, տարեկան կտրվածքով, աճել է 11%-ով և կազմել 5,5 մլրդ ԱՄՆ դոլար: Միևնույն ժամանակ, ընկերության ապահոված տարեկան համախառն հասույթն աճել է 12%-ով և կազմել 27 մլրդ ԱՄՆ դոլար:

McDonald’s Corp.-ը հիմնադրվել է 1955 թվականին, և այժմ իր գործունեությունն է ծավալում աշխարհի 100 երկրում:

Share