Բաժին. Տնտեսական

100 ՄԼՆ ԴՐԱՄԻ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ՝ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆԸ

Այսօր՝ մարտի 22-ին կայացած իր նիստում ՀՀ կառավարությունը որոշել է «Շանհայ էքսպո-2010» համաշխարհային ցուցահանդեսի ավարտից հետո Հայաստան վերադարձված ավելի քան 100 մլն դրամ արժեքով գույքն անհատույց, որպես նվիրատվություն, սեփականության իրավունքով հանձնել «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ-ին` ցուցահանդեսների կազմակերպման նպատակով օգտագործելու համար։

Վարչապետը, անդրադառնալով «Շանհայ էքսպո»-ին, նշել է, որ այն մեր երկրի հաջողված ձեռնարկներից էր. ունենալով համեմատաբար փոքր տաղավար՝ Հայաստանը Շանհայից բազմաթիվ մրցանակներ բերեց՝ մի քանի անվանակարգերում զբաղեցնելով առաջին, երկրորդ տեղերը։

Տիգրան Սարգսյանը հույս է հայտնել, որ նման մրցանակների կարժանանա նաև Կորեայում կառուցվելիք տաղավարը։

Share