Բաժին. Տնտեսական

ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ԱՆՏԱՌԱՀԱՏՈՒՄՆԵՐԻ ՏԱՐԵԿԱՆ ՎՆԱՍԸ ԿԱԶՄՈՒՄ Է 15 ՄԼՐԴ ԴՈԼԱՐ

Համաշխարհային բանկի (ՀԲ) պաշտոնական վիճակագրական տվյալներով` աշխարհում անտառների անօրինական հատումների մեծ մասը բաժին է ընկնում Ինդոնեզիային, Մադագասկարին և Արևմտյան Աֆրիկայի երկրներին: ՀԲ հրապարակած զեկույցի համաձայն` անօրինական անտառահատումների արդյունքում օրինախախտների անօրինական եկամուտները հասնում են տարեկան 15 մլրդ ԱՄՆ դոլարի: Ընդ որում, անօրինական անտառահատումները մեծապես իրականացնում են կազմակերպված հանցավոր խմբերը:

Փորձագետների հավաստմամբ` ամբողջ աշխարհում անօրինական անտառահատման դեպքերի մեծ մասը անտեսվում է, և օրինախախտները չեն ենթարկում պատասխանատվության: Նման դեպքերը հիմնականում բացահայտվում են «սիրողականե ուսումնասիրությունների արդյունքում:

Նշենք, որ ԱՄՆ-ում և ԵՄ անդամ երկրներում ներդրվել և արդեն գործում է օրենք, ըստ որի՝ յուրաքանչյուր հատված ծառ պետք է ունենալ «փաստատթղթային հաստատում»: ՀԲ-ն աշխարհի երկրներին, մասնավորապես նաև Ճապոնիային և Չինաստանին, կոչ է անում ներդնել նմանատիպ օրենք:

Share