Տնտեսական

ՊԵԿ. Մաքսային ծառայողների պատրաստման դասընթացին դիմելու վերջնաժամկետը մայիսի 5-ն է

Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) տեղեկացնում է, որ 2023 թվականի ապրիլի 5-ից մեկնարկել է մաքսային ծառայողի պատրաստման դասընթացի ընդունելությունը։

Դասընթացը հաջողությամբ ավարտած մասնակիցները կստանան հավաստագիր և աշխատելու հնարավորություն՝ Մաքսային ծառայության տարբեր պաշտոններում: 

Դասընթացի ընդունելությանը կարող են մասնակցել հայերենին տիրապետող, 18 տարին լրացած, բարձրագույն կրթություն ունեցող ՀՀ քաղաքացիները։ 

Դասընթացին կարող են դիմել նաև ավարտական կուրսի ուսանողները, ովքեր աշխատանքի առաջարկ կստանան դիպլոմ ձեռք բերելուց հետո։

Դիմելու վերջնաժամկերը՝ 2023 թվականի մայիսի 5-ն է:

Share