Բաժին. Տնտեսական

Տնտեսագիտական համալսարանում (ՀՊՏՀ) կկայանա Աշխատանքի տոնավաճառ

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը մայիսի 5-ին, ժամը 11:00-14:00-ն համալսարանի բակում կազմակերպում է Աշխատանքի տոնավաճառ:

Մասնակիցների շարքում են շուրջ 80 հայաստանյան առաջատար գործատուներ՝ Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա, Ամերիաբանկ, Ինգո Արմենիա, Նաիրի ինշուրանս ապահովագրական ընկերություններ, Երևանի կոնյակի գործարան, Դը Գուրուս, Դաբըլ թրի բայ Հիլթն Երևան սիթի սենթր, Տելեկոմ Արմենիա և այլ խոշոր կազմակերպություններ։ Տոնավաճառը ոչ միայն ՀՊՏՀ և հայաստանյան մյուս բուհերի ուսանողների, շրջանավարտների, այլև բոլոր աշխատանք փնտրողների համար է և  հնարավորություն կընձեռի ծանոթանալու առկա թափուր հաստիքներին, կարիերայի զարգացման հնարավորություններին ու հեռանկարներին։

Աշխատանքի տոնավաճառին մասնակցության հղումը հետևյալն է՝ https://bit.ly/41Y7s2s։

Նույն օրը, ժամը 14․30-ին Տնտեսագիտական համալսարանում կկայանա «ՀՊՏՀ-աշխատաշուկա համագործակցության զարգացման հեռանկարները» թեմայով աշխատաժողով, որին կմասնակցեն հանրապետության առաջատար կազմակերպությունների մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետները և կքննարկեն աշխատաշուկայում առկա հիմնախնդիրները։

Share