Բաժին. Տնտեսական

GM-Ը ԵՎՐՈՊԱՅՈՒՄ ԿՓԱԿԻ 2 ԳՈՐԾԱՐԱՆ

Ամերիկյան հայտնի ավտոարադրող General Motors (GM) ընկերությունը պլանավորել է փակել Opel-ի 2 եվրոպական գործարան. մեկը՝ Գերմանիայում, մյուսը՝ Մեծ Բրիտանիայում: GM-ի պաշտոնական հայտարարության համաձայն` նման քայլը պայմանավորված է տարեկան 500 հազար ավտոմեքենաների «գերարտադրությամբ»:

Հիշեցնենք, որ General Motors ընկերության կողմից հրապարակված ֆինանսական հաշվետվության համաձայն` 2011 թվականի արդյունքներով ընկերության զուտ շահույթն աճել էր ավելի քան 1.6 անգամ` կազմելով 7.6 մլրդ ԱՄՆ դոլար: Արդյունքում, մեկ սովորական բաժնետոմսին բաժին ընկնող զուտ շահույթը կազմել էր 4.58 ԱՄՆ դոլար:

2011 թվականի արդյունքներով General Motors-ի հասույթը կազմել էր 150.3 մլրդ ԱՄՆ դոլար` տարեկան կտրվածքով աճելով շուրջ 10.8%-ով:

General Motors ընկերությունը մարդատար և բեռնատար ավտոմեքենաներ է թողարկում աշխարհի շուրջ 34 երկրներում: Ընկերությունն իր արտադրության ավտոմեքենաները վաճառում և տեխսպասարկում է իրականացնում աշխարհի ավելի քան 140 երկրներում:

GM-ի արտադրության ավտոմեքենաներն առավել մեծ պահանջարկ են վայելում ԱՄՆ-ում, Չինաստանում, Բրազիլիայում, մեծ Բրիտանիայում, Կանադայում:

Share