Բաժին. Տնտեսական

ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԿԸ ՎԵՐԱՆԱՅԵԼ Է ԻՐ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐԸ

Շվեյցարիայի Ազգային բանկն արդեն երրորդ անգամ վերանայում և զգալիորեն իջեցնում է 2012 թվականի Եվրագոտու տնտեսական աճի ցուցանիշների իր կանխատեսումները: Նոր կանխատեսման համաձայն` 2012 թվականին Եվրագոտում կգրանցվի 0,3% տնտեսկան անկում:

Հիշեցնենք, որ 2011 թվականի չորրորդ եռամսյակի արդյունքներով Եվրագոտու տնտեսությունը վերջին երկու տարվա ընթացքում առաջին անգամ գրանցել էր անկում՝ 1,3%-ով: Հաշվետու ժամանակահատվածում զգալի կրճատվել էր տարածաշրջանի արտահանման ծավալը ու ներքին պահանջարկը: Միևնույն ժամանակ, աճել էր գործազրկության մակարդակը: 

Եվրահանձնաժողովի կողմից ավելի վաղ արված կանխատեսման համաձայն ևս` 2012 թվականին Եվրագոտու տնտեսական անկումը կկազմի 0,3%:

Share