Բաժին. Տնտեսական

ՍԻՆԳԱՊՈՒՐԻ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ ԿՐԿԻՆ ԱՃ Է ԳՐԱՆՑԵԼ

Հունվարյան կտրուկ անկումից հետո Սիգապուրի արդյունաբերության ոլորտը գրանցել է աճ: Այսպես, Սինգապուրի տնտեսական աճի խորհրդի պաշտոնական տվյալների համաձայն՝ 2012 թվականին փետրվարին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, երկրում արդյունաբերական արտադրանքի համախառն ծավալն աճել է 12.1%-ով: Հունվար ամսվա համեմատությամբ աճը կազմել է 1.1%: Նշենք, որ ընթացիկ տարվա առաջին ամսվա արդյունքներով սինգապուրյան արդյունաբերությունը գրանցել էր շուրջ 9.6% անկում:

Ըստ հրապարակված տվյալների՝ փետրվարին սինգապուրյան արդյունաբերության ճյուղերից առավել զգալի անկում գրանցվել է էլեկտրոնային արդյունաբերության ոլորտում: Այստեղ արտադրության ծավալների անկումը, տարեկան կտրվածքով, կազմել է 6.0%:

Միևնույն ժամանակ, դեղագործության ոլորտը դրսևորում է զգալի կայունություն: Հաշվետու մեկ ամսում երկրի դեղագործական արտադրության ծավալն աճել է 37.7%-ով:

Share