Բաժին. Տնտեսական

CHINA CONSTUCTION BANK-Ը ԳՐԱՆՑԵԼ Է ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹԻ 24% ԱՃ

China Construction Bank-ն ամփոփել է 2011 թվականի իր գործունեության արդյունքները: Հրապարակված հաշվետվության համաձայն` 2011 թվականի չորրորդ եռամսյակի արդյունքներով բանկի զուտ շահույթը, տարեկան կտրրվածքով, աճել է 24%-ով և կազմել 30,2 մլրդ յուան (4,8 մլրդ ԱՄՆ դոլար):

Միևնույն ժամանակ, հաճախորդների սպասարկման և համապատասխան բանկային ծառայությունների մատուցումից ստացվող հասույթն աճել է 32%-ով և կազմել 87 մլրդ յուան:

Նշենք, որ 2011 թվականի արդյունքներով Construction Bank-ը տրամադրել է 827 մլրդ յուանի վարկ:

Share