Տնտեսական

Bloomberg. Indian Oil-ը կբացի էկոլոգիայի համար անվնաս ավիավառելիքի գործարան

Indian Oil Corporation-ը նախատեսում է հիմնել կայուն ավիավառելիքի կայան, որը կարող է նվազեցնել ջերմոցային գազերի արտանետումները 80%-ով։

Bloomberg-ի տվյալներով՝ գործարանը Նյու Դելիի տարածքում է կառուցվելու: Կառուցման ծախսերը գնահատվում են 10 միլիարդ ռուփի (122 միլիոն դոլար): Այն տարեկան կարտադրի 88 հազար տոննա SAF։

Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունը 2007-ին հայտարարեց SAF-ի զարգացման կարևորությունը՝ որպես սովորական ավիավառելիքին այլընտրանք և 2009-ին առաջ քաշեց կայուն ավիացիոն վառելիքի արտադրության հայեցակարգը՝ նպատակ ունենալով նվազեցնել օդանավերի շահագործումից վնասակար արտանետումները մթնոլորտ զրոյացնել մինչև 2050:

Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության տվյալներով՝ մինչև 2021 թվականի սկիզբը SAF-ի միջոցով ամբողջ աշխարհում իրականացվել է ավելի քան 350,000 մարդատար չվերթ։

Share